211652_close_icon

Էլի կգտնվեն ինքնակամ մանդատներից հրաժարվող պատգամավորներ․ «Իրավունք»

views-count1160 դիտում article-date 09:13 13-07-2022
«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մտադիր չէ ձեռք քաշել: Ավելին՝ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե «շատ հաճելի գործընթաց է սկսվել»:

Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորներն են պատրաստվում սպասել ՍԴ վճռին կամ բարի կամքին:

Մեզ հասած լուրերի համաձայն` «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին կլինի ավելի նպատակահարմար վայր դնել մանդատը՝ մինչեւ այն կփորձեն ստիպելով անել ՔՊ-ականները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր