211652_close_icon
views-count5037 դիտում article-date 13:34 05-11-2016

Լեհաստանում աբորտից հրաժարվող կանայք կպարգևատրվեն

Լեհաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, որը նախատեսում է պարգևատրություն այն կանանց, ովքեր կհրաժարվեն աբորտից և կպահպանեն հղիությունը նույնիսկ այն դեպքում, եթե ապագա երեխան բնածին պաթոլոգիա ունենա, հաղորդում է BBC-ն։ Ըստ «Հանուն կյանքի» պետական ծրագրի՝ բնածին առողջական խնդիրներով երեխաների ծնողները շուրջ 1000 ԱՄՆ դոլարի չափով միանվագ վճար կստանան։ Պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանում տարեկան 1000-ից ավելի կին է հղիության արհեստական ընդհատման գնում, սակայն մասնագետների խոսքով՝ անօրինական ճանապարհով հղիությունը դադարեցնում է մոտ 150,000 կին։ Դեռևս 1993 թվականին ընդունված օրենքը թույլ է տալիս ընդհատել հղիությունը միայն բռնաբարության, արյունապղծության և կյանքին վտանգ սպառնացող դեպքում։

Նմանատիպ նյութեր