211652_close_icon
views-count99855 դիտում article-date 18:49 11-07-2022

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մեղուների խայթոցների հետևանքով 51-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նրան օգնության մեկնող ազգականը անզգուշաբար վրաերթի է ենթարկել, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Ավոյանը:

ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Մելքումյանի և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևանի բնակիչ, 51-ամյա Սմբատ Գ.-ն էր:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:30–ի սահմաններում Սմբատ Գ.-ն գտնվել է Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցի սկզբնամասի ձախակողմյան հատվածում գտնվող «Արխաչներ» կոչվող դաշտավայրում,  որտեղ տեղադրված են եղել մեղվի փեթակներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղվի փեթակների մոտ բազմաթիվ մեղուներ հարձակվել և խայթել են Սմբատ Գ.-ին, ում այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է:

Տեղում դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝  արտաքին զննությամբ դիակի աջ թշային, կրծքավանդակի առաջնային մակերեսի, աջ և ձախ արմնկային հոդերի, աջ սրունքի շրջանակներում առկա են քերծվածքային տեղամասեր, գլխի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջանակներում առկա են բազմաթիվ կետային վերքեր, որոնք բնորոշ են մեղվի կծած վերքերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի  48-րդ կմ դաշտամիջյան  հատվածում տեղադրված են Կարեն Մ.-ին պատկանող մեղվի փեթակները: Այդ օրը՝ վերջինս նշված վայրում նկատել է, որ մեղուները հարձակվել են Սմբատ Գ.-ի վրա, վերջինս Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ.-ի մորեղբոր որդին է:

Մեղուների հարձակման պատճառով Սմբատ Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է,  այդ ժամանակ Կարեն Մ.-ն մեղուների ուղղությունը շեղելով դեպի իր վրա՝ մոտ 200 մետր հեռացրել է մեղուներին, ապա վերադարձել է փեթակների մոտ, որպեսզի Սմբատ Գ.-ին իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց:

Կարեն Մ.-ն, մոտենալով նկատել է, որ Սմբատ Գ.-ն նշված վայրում չէ և վերջինիս փնտրելու նպատակով, շուրջ բոլորը չնայելով, նստել է իր ավտոմեքենան, հետընթաց կատարել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար վրաերթի է  ենթարկել  գետնին ընկած Սմբատ Գ.-ին:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր