33310 դիտում
12:12 10-08-2023
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է և նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ, իջեցրել են կռունկավարին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Մարտին Կ.-ն է:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+