211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:32 18-09-2026

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը․ երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Արա Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 61-ամյա Սետրակ Հ․-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 տրանսպորտային միջոցներն էլ հայտնվել են դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Հակոբյանը և Մարտին Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր