Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվել․ կապուտաչյա նորածնին անվանել են Աննա. Aravot.am
Գյումրու ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել Խաչատրյանների ընտանիքի 14-րդ զավակը, որին անվանել են Աննա։
Մայրը՝ 40-ամյա Լիլիթ Խաչատրյանը, որը չցանկացավ նկարահանվել, լուսանկարվել, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դստերը Աննա է անվանակոչել, քանի որ այն իր սիրած անուններից է։
Փոքրիկը ծնվել է 2,5 կիլոգրամ քաշով, մայրն ասում է՝ որևէ բարդություն չի ունեցել ծննդաբերելիս, թեև, ըստ նրա, դա էլ չի խանգարի իրեն զավակներ ունենալու․ ինչքան Աստված պարգևի, այնքան ծնելու է։
Աննայի ծնվելով՝ տան տղա ու աղջիկ երեխաների թիվը հավասարվել է․ 7 տղա և 7 աղջիկ։ Երեխաների մեծ մասը կապուտաչյա են, շիկահեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։