Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը մոտ 50 հազար դոլար են հայտնաբերել
Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը հայտնաբերել և ոստիկանությանն են փոխանցել ավելի քան 17,8 մլն ռուփի (49,1 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է TR-ն, վկայակոչելով GotaGoGama շարժման Twitter-ում արած գրառումը:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։
Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ: Նախագահը հեռացել է երկրից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Protesters returned all these money to the Police without looting it. And you saying protesters set fire to RW’s house? pic.twitter.com/ug6TuTdjqJ
— Priyanga|CrewForShoots (@crewforshoots) July 10, 2022