Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին
Փետրվարի 1-ին, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։
Պաշտոնական արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում քննարկում ունեցավ երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Հատկապես կարևորվեցին Հայաստանի և Շրի Լանկայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։