Մ-20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարում։
Առաջին տուրում հայ բասկետբոլիստուհիները հանդիպեցին Վրաստանի թիմի հետ և հաղթեցին 49:46 հաշվով։ Ընդ որում, մեր մարզուհիները խաղավերջում մի քանի տպավորիչ՝ 3 միավորանոց նետումներ կատարեցին, ինչն էլ ապահովեց դրական արդյունքը:
Խմբում ընդգրկված են նաև Գերմանիայի և Իսրայելի թիմը։