211652_close_icon
views-count3370 դիտում article-date 23:02 15-11-2020

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հաղթեց Վրաստանին

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: 33-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ 64-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի նկատմամբ եւ 11 մետրանոց հարվածն արդյունավետ իրացրեց հարձակվող Վալերի Կազաիշվիլին։ 86-րդ րոպեին «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը։ Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը խմբում 8 միավորով երկրորդն է, Վրաստանն ունի 6 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավոր։ Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքական խաղալու է հենց մակեդոնացիների հետ և հաղթանակի դեպքում կարող է խմբում գրավել 1-ին տեղը:

Նմանատիպ նյութեր