211652_close_icon
views-count1633 դիտում article-date 15:10 10-05-2025

Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Վրաստանին

Զարգացման մրցաշարի խաղային երկրորդ օրը Հայաստանի մինչև 15 տարեկանների ընտրանին մրցեց Վրաստանի իրենց հասակակիցների հավաքականի հետ։

Խաղի հիմնական ժամանակի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 2:2:

Հաղթողը պարզ դարձավ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։ Ուժեղ գտնվեցին հայ ֆուտբոլիստները՝ 5:3:

Հավելենք, որ այսօր խաղադաշտ դուրս կգա նաև Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը։ Մրցակիցը կլինի Լատվիան։ Խաղի մեկնարկը 17։00-ին է։

Նմանատիպ նյութեր