211652_close_icon
views-count67168 դիտում article-date 21:12 08-07-2022

Արմավիրի մարզում առևանգել են անհատ ձեռներեցի Ford Mustang-ը, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը ծանրութեթև են անում, թե ոնց բացահայտեն դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը՝ ժամը  09:00–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Առատաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արման Ն.-ն և հայտնել, որ հուլիսի 6-ին, ժամը 00:00-ից մինչև նույն օրը՝ ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա փողոցում կողպված վիճակում կայանված,  իրեն պատկանող Ford Mustang մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, որտեղ էլ  ավտոմեքենայի փախցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձնանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Արման Ն.-ն անհատ ձեռներեց է, իսկ  ոստիկանությունն ու քննչական բաժինը իրենց ձեռքի տակ ունեն տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես  է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու դեպքը, սակայն մինչև այժմ սայլը տեղից չի շարժվում, որ հայտնաբերվի ավտոմեքենան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր