211652_close_icon
views-count43016 դիտում article-date 17:40 08-07-2022

Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել Արթիկի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միքայել Ս.-ն , նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 45-ամյա Նելլի Վ.-ն և 36-ամյա Քրիստինե Մ.-ն բժշկական օգնության ստանալու նպատակով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռուբեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում  աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  Լուսանկարները և տեսանյութը՝  Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր