211652_close_icon
views-count2156 դիտում article-date 22:52 05-07-2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի

Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև այլ զինամթերք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին տրամադրել է բրիտանական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային համակարգերի և այլ տեսակի զինամթերքի մասին վերջին տեղեկությունները, որոնք Ուկրաինայում կլինեն առաջիկա օրերին: 

Հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստացել էր ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։

Նմանատիպ նյութեր