211652_close_icon
views-count1607 դիտում article-date 21:23 04-07-2022

Անդրեաս Քրիստենսենը դարձավ «Բարսելոնայի» խաղացող

«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ թիմին է միացել պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսիի» կազմում։

Ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավելի վաղ ավարտվել էր։ Նա կատալոնացիների հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր կկնքի։ Հրաժարագինը 500 մլն եվրո կկազմի, հայտնում է Armsport.am-ը:

Դանիացի ֆուտբոլիստը 2012 թվականից էր հանդես գալիս «Չելսիում»։ Լոնդոնցիների կազմում նա հաղթել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում։

Քրիստենսենը դարձել է «Բարսելոնայի» արդեն երկրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանում։ Այսօր ավելի վաղ ակումբը հայտարարել էր նաև Ֆրանկ Կեսյեի տեղափոխության մասին։

Նմանատիպ նյութեր