Պաշտոնական. Արդա Թուրանը դարձավ «Բարսելոնայի» խաղացող. տեսանյութ, ուղիղ միացում
Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանի հետ պայմանագիր կնքելու մասին:
Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը կնքվել է 5 տարով: Գործարքի արժեքը կազմել է 42 միլիոն եվրո:
28-ամյա թուրք ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2011-2015 թվականներին: Մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 127 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ:
Արդա Թուրանի պաշտոնական ներկայացմանը «Կամպ Նոու» մարզադաշտում ուղիղ միացմամբ կարող եք հետեւել այստեղ.