211652_close_icon
views-count2774 դիտում article-date 23:29 03-07-2022

Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ուզբեկական իշխանությունները փորձում ներքաշվել Արցախյան հակամարտության մեջ. Անդրանիկ Հովհաննիսյան

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ուզբեկստանը մտադիր է դառնալ «թյուրքական աշխարհի» առաջին պետություններից մեկը, որը ժամանակակից դպրոց կկառուցի գրավյալ հայկական Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում: Բացի այդ, Տաշքենդը մտադիր է աջակցել ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) տարածքների վերակառուցմանը: 

Այդ մասին տելերամի իր ալիքում նշել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ես համառորեն խորհուրդ կտայի Ուզբեկստանի իշխանություններին զբաղվել իրենց երկրի ներքին խնդիրներով՝ սոցիալ-տնտեսական հարցերով, երկրից հարեւան երկրներ երիտասարդության արտահոսքով, բնակչության շրջանում արմատականության տարածմամբ, Կարակալպակստանի Հանրապետությունում խռովություններով, ինչպես նաեւ Ֆերգանի հովտում տաջիկների եւ ղրղըզների հետ սահմանային վեճերի հաղթահարմամբ:

Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ուզբեկական իշխանությունները փորձում ներքաշվել Արցախյան հակամարտության մեջ։ Չէ՞ որ Հայաստանում ոչ ոք չի խոսում պատմական արդարության վերականգնման և տաջիկ ժողովրդին Սամարղանդ ու Բուխարա քաղաքների վերադարձի անհրաժեշտության մասին։ Ի դեպ, ինչպե՞ս ստացվեց, որ Տաշքենդը, որը Ղազախական խանության երբեմնի մայրաքաղաքն էր, խորհրդային շրջանում հանկարծ հայտնվեց Ուզբեկական ԽՍՀ կազմում։ Համենայնդեպս, առայժմ այդ թեմաների մասին չեն խոսում»,- գրել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր