6236 դիտում
21:04 06-12-2017
Քննարկվել են հայ-ուզբեկական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովին։
Նախարար Կարայանը ողջունել է Սանատուլա Բեկենովին և նշել, որ տնտեսական հարաբերությունների համատեքստում մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։
Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և համաձայնել, որ երկու բարեկամ ժողովուրդները տնտեսական կապերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն։
Նախարար Կարայանը Սանատուլա Բեկենովի հետ քննարկել է համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։
Նախարար Կարայանը նշել է, որ հայկական կողմն արդեն իսկ ձևավորել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուզբեկական կողմի հետ համատեղ կուսումնասիրի այն ոլորտները և ուղղությունները, որտեղ կարելի է զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։
Ուզբեկական կողմը նշել է, որ Հայաստանի արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ, նաև ընդգծել է տարբեր ոլորտնում փորձի փոխանակման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործակցության հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
20:11 26-11-2024
Քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացման և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդման հնարավորությունները
919 դիտում
11:40 04-08-2023
Քերոբյանը կարծում է, որ հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ
1502 դիտում
16:24 11-10-2019
Քննարկվել են Հայասատան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
Այս բաժնից
565 դիտում
12:15 12-02-2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը
676 դիտում
12:04 12-02-2025
Արցախի նախագահը Ալեն Սիմոնյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել արցախցիներից
1543 դիտում
11:51 12-02-2025
Թիվ-թվաբանություն․ Հյուգոն՝ սկեսուրների և հարսերի կռիվների, սպառնալիքների և փող սիրելու մասին