211652_close_icon
views-count46050 դիտում article-date 12:04 03-07-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող «Զազո», «Զոզո» այծերն ու «Զազո», «Զոզո», «Զիզո» ոչխարներն ու դեռևս անուն չունեցած 3 գառները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած Դարանակ գյուղի բնակիչ, 74-ամյա Նորվարդ Հ.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և  3 գլուխ գառ:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո»  մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ   գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի միջև դպրոցների դասվար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր