49442 դիտում
18:46 13-05-2022
Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են 53-ամյա Կամոյի ու նրա եղբոր մայրացու ոչխարներն ու գառները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանը առավոտյան ժամը 07:00-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում տեսել է, որ իրեն և իր եղբորը պատկանող ոչխարներից ու գառներից 15-ը վնասված են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կ. Ասատրյանն ասում էր. «Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են:
Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անետ կորած են: Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել:
Գառների մեջ կան մայրացուներ, մի մասը իմն էր, մի մասը եղբորինս: Վարկով վերցրել, պահում էինք: Մեր ընտանիքներն էլ սրա հույսին են: Աշխատանք չունենք, վարկի տակ ճռում ենք: Դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով տեղակալը եկել, նայել ա, ու ասեց՝ հանձնաժողով կստեղծենք, մի բան կանենք:
Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից էլ են եկել, արձանագրել են, անասնաբույժն էլ վիրավորներին տեսավ, ասեց, որ դրանք չեն ապրի: Մոտ 700 հազար դրամի վնաս ենք կրել: Գոնե Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը միքիչ օգնեն»:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ասատրյանը ասում էր նաև, որ տարիներ առաջ իր հարևանի ոչխարներին ու գառներին է գայլերի ոհմակը վնասել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)