211652_close_icon
views-count104766 դիտում article-date 18:09 02-07-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին այնտեղով անցնող քաղաքացիները ովքեր չսպասելով փրկարարների ու բժիշկների ժամանմանը վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից ու առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մինչև որ ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Հենրիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը:
 
Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Վիրավորներն այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
Շիրակի մարզի պարեկները, քանի որ պարզել են, որ վթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի վարչական տարածքում, Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արման Մակվենցյանն ու Սարգիս Շահնազարյանը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նասոյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով Է. Հարությունյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերամբարձ կռունկով դարձի բերեցին նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարող չինական ընկերության ներկայացուցիչները, տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր