211652_close_icon
views-count1632 դիտում article-date 14:55 30-06-2022

Սիսիան-Քաջարան նոր ճանապարհը կառուցելու համար հանրության գերակա շահ ճանաչվեցին Սյունիքի 14 բնակավայրերի հողամասերը

Կառավարությունն այսօրվա նիստում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզի սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները հանրության գերակա շահ ճանաչելը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվել է որպես առաջնահերթություն:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

Նախագծային փաստաղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ Ծրագրի իրագործումը:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետն է 2023 թվականի օգոստոսի 30-ն է:

Նմանատիպ նյութեր