211652_close_icon
views-count15776 դիտում article-date 18:11 01-01-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ հրշեջները մի քանի ժամ պայքարեցին Եղեգնաձորի աղբավայրում առաջացած կրակի դեմ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի աղբավայրում հրդեհ է բռնկվել ու քանի որ համայնքապետարանին պատկանող տեխնիկան գտնվում է անսարք վիճակում, անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ովքեր տեղում ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ժամանել են նաև Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Պարզվել է, որ այրվում է աղբավայրում կուտակված աղբը։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր