1367 դիտում
10:01 30-06-2022
Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաեւ սպանդանոցային ծագման մսեղիքը եւ ենթամթերքը:
Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել եւ շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաեւ լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։
Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում փոքր եւ միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները շուկայում մրցունակ լինելու համար։ Եւ այսպես, մի քանի գյուղատնտես խոշորների երեսից տուժելու են չարքաշ աշխատող գյուղացիները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2055 դիտում
09:57 31-08-2019
Դատական իշխանությունը դառնում է ԱԺ կցորդ. դժգոհությունների նոր ալիք է հասունացել. «Ժողովուրդ»
4843 դիտում
10:01 31-07-2015
Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու. ՀԺ
15266 դիտում
09:12 23-03-2019
Բողոքի ևս մեկ ալիք է հասունանում. ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»