1072 դիտում
09:01 30-06-2022
Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը:
Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1505 դիտում
10:01 21-07-2022
Ընդդիմությունը վաղը խորհրդարան կգնա․ «Ժողովուրդ»
1298 դիտում
09:01 10-11-2022
Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան. «Ժողովուրդ»