211652_close_icon

Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան. «Ժողովուրդ»

views-count1364 դիտում article-date 09:01 10-11-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել: Ընդդիմադիրները որոշել են վերադառնալ եւ պայքարել նաեւ այդպես՝ զուգահեռ շարունակելով նաեւ բողոքի ակցիաները:

Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր