1904 դիտում
10:22 28-08-2020
Իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Ինչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։
Սակայն քիչ չեն նրանք, ովքեր հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։ Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
6044 դիտում
09:52 17-07-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ - Ընտանեկան բռնությունն ու Ստամբուլյան կոնվենցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1185 դիտում
13:56 29-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները. ԱՆ
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»