211652_close_icon
views-count6076 դիտում article-date 14:35 28-06-2022

«Ազատություն հայ գերիներին». Խծաբերդում գերեվարվածների հարազատները հանդիպել են ՌԴ հյուպատոսի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրում Ռուսասատնի Դաշնության հյուպատոսության առջեւ այսօր՝ հունիսի 28-ին, Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք՝ «Ազատություն Արցախյան պատերազմի բոլոր գերիներին եւ ռազմագերիներին» եւ «Կատարեք եռակողմ պայմանագրերի բոլոր պայմանները» գրությամբ պաստառներով պահանջում էին արագ վերադարձել գերեվարվածներին:

NEWS.am-ի հետ զրույցում գերիների հարազատներից մեկը պատմեց, որ իրենք հանդիպում են պահանջել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ: Որոշ ժամանակ անց հանդիպումը կայացել է:

«Մենք ասացինք, որ իրենց մեղավորությամբ է տեղի ունեցել տղաների գերեվարությունը, պետք է վերադարձնեն տղաներին, բայց արդյունքը գոհացնող չէր, ասացին՝ աշխատում ենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս պահանջով ակցիաները շարունակական են լինելու:

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին