«Արմավիր» ՔԿՀ-ում կոնկրետ քայլեր են արվում դատապարտյալների փախուստները կանխելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը, բացի խիստ հսկողությունից, սկսել է կոնկրետ քայլեր իրականացնել ՔԿՀ-ում դատապարտյալների հնարավոր փախուստները կանխելու համար:
Ինչպես հայտնի է` մարտի 13-ին «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները կանխել են դատապարտյալների` նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ, երբ տեսել են, որ երկրորդ հարկում պատիժը կրող անձինք փորձել են կտրել խցի ճաղավանդակները: Մեզ հասած լուրերի համաձայն`այս ՔԿՀ-ից սա փախուստի միակ փորձը չի եղել:
Ըստ որոշ լուրերի` ավելի վաղ նման փորձեր է արել կալանավայրերում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը, որը նաև վնասել էր իր խցի սանհանգույցը, այլ իրեր: Ու հիմա ՔԿՀ ղեկավարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը` նոր մոտեցումներ ցուցաբերելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]