Ազգային Ժողովի պատգամավորը հանդիպել է հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ
Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես խոստացել էի՝ այսօր՝ավելի վաղ, հանդիպեցի «Վանաձոր» ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած և իմ այցելությունից և հորդորներից հետո հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ:
Հանցավոր իրավապահ և դատական համակարգերի կայացրած անարդար որոշումներն ու դատական ակտերը մինչև կյանք կարող են արժենալ:
Պաշտպանների հետ հանդիպումները կշարունակվեն, որից հետո Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, գլխավոր դատախազության, Քրեակատարողական ծառայության հետ առանձին-առանձին մեծ գործ ունենք անելու:
Հացադուլը դադարեցրած տասնյակ կալանավորներին և դատապարտյալներին շնորհակալություն վստահության համար»: