211652_close_icon
views-count28753 դիտում article-date 22:34 27-06-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 28–ամյա վարորդը Քաջարանում Kia-ով գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Սեյրան Դավթյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ  Ա. Թունյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր