Ավտովթար Վահագնի թաղամասի հարևանությամբ. BMW-ի 31-ամյա վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել KIA-ի 31-ամյա վարորդի համար. KIA-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 6-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝  Վահագնի թաղամասի հարևանությամբ՝  նոր կառուցված կամրջի վրա 31-ամյա Երանոս Մարգարյանը  իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 
 Վթարի մասին Երևանի ճանապարհային  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ  Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանտար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
 Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 Դեպքի վայրում Աշտարակի բնակիչ,  31-ամյա Սեյրան Ազիզյանը ոստիկաններին հայտնել է, որ  KIA-ի համար ինքը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


