211652_close_icon
views-count3768 դիտում article-date 23:18 25-06-2022

Հոր նման ուժեղ Արցախցու տեսակ է Նանարը. Նաիրի Հոխիկյան

Արցախի Մարտունին, Քարվաճառը ազատագրած ազգային հերոս Ավոյի և իր հայրիկի համատեղ նկարը հրապարակած Նանար Պողոսյանին Ֆեյսբուքը արգելափակել է երկու ամսով՝ փաստացի կատարելով ադրբեջանաթուրքական ծրագրերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Նանարն Արցախցի իմ լավ բարեկամներից մեկն է, գաղափարակից ընկեր, հերոս Ավոյի զինակից ընկերոջ՝ Նիկոլայ Պողոսյանի դուստրն է։

Նանարի հայրն էլ առաջին պատերազմի ժամանակ, Արցախն ազատագրելիս վիրավորվել է, հետո մահացել։ Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից է Պողոսյանների ընտանիքը։ Հայրիկի գործը հիմա նրա զավակներն են շարունակում։

Հոր նման ուժեղ Արցախցու տեսակ է Նանարը։ Պայքարում է անընդհատ։ 44-օրվա պատերազմի ժամանակ մեկ օր չի հեռացել Արցախից՝ շատ հաճախ օրինակ լինելով ուրիշների համար։ Օրերս, երբ մտահոգված խոսում էի Բերձորի ճակատագրի մասին, բարկացավ, թե մենք պարտվել չգիտենք, հանկարծ չփորձես թևաթափ լինել, գնա մինչև վերջ։

Ուժեղ Արցախցու տեսակով Նանարը նաև ստեղծագործում է ու բնականաբար ավելի շատ գրում հայրենիքի ու պայքարի թեմաներով։

Հիմա որ Ֆեյսբուքը փորձում է լռեցնել նրան, եկեք միասնաբար մեր օգնության ձեռքը մեկնենք, որ հնարավորինս շուտ վերականգնվի հարթակը։ Նանարը հումորով ասում է՝ կբացվի, լավ, չի բացվի՝ թող հետևանքների մասին թշնամին մտածի։

Անցեք այս լինկով և աջակցեք՝ դուրս գալ արգելափակումից․
https://www.facebook.com/nanar.poghosyan91

Նմանատիպ նյութեր