Քեզ բացակա չենք դնի. Վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. Մերուժան Հարությունյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերուժան Արթուրի Հարությունյան
Ծնվել է 1991 թվականի հունիսի 22-ին, սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր ծառայության, ծառայել է Վանաձորի N զորամասում, ծառայության ավարտից հետո նորից ընդունվել է պայմանագրային ծառայության հատուկ նշանակության ջոկատում, մեկ ու կես տարի ծառայելուց հետո դուրս է եկել զորամասից:
Մի քանի տարի տարբեր բնագավառներում աշխատելուց հետո նորից վերադարձել է հատուկ նշանակության բրիգադ, որտեղ ծառայել է 2019 թվականին:
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտնչել է Ջրականում, Հորադիզում, Իշխանաձորում, Սարատակում։
2021 թվականի նոյեմբերի 16-ին մարտնչել է Իշխանասարի բարձունքում։ Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքին։
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի