211652_close_icon
views-count82322 դիտում article-date 20:14 11-11-2016

Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ժողովրդի սիրելի զավակ, Հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի հոգեհանգիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցու բակը և շրջակայքը մարդաշատ էր: Սիրված հերոսի հոգեհանգստին ներկա էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գեներալներ Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, մարզպետներ, պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, զինակիցներ, հասարակ քաղաքացիներ: Գրեթե բոլորը ցավում էին սիրված գնդապետի վաղաժամ մահը, իսկ զինակից ընկերներն էլ ասում էին, որ նա գնաց միանալու Արցախյան պատերազմի այն հերոսներին, որոնց թափված արյունով կերտվեցին մեր սահմանները: [b]Հավերժ Փառք, մեր սիրելի Ադմիրալ: «Քեզ բացակա չենք դնի»:[/b] [img]/ups/images/0788081001478882164968345.jpg[/img] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/10/100838/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 2016 թվականի նոյեմբերի 9-ին երկարատև և ծանր հիվանդության հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ 58-ամյա գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: Նա Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղված ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր: 1989 թվականին ՀԱԲ Հ.Կ մարտական ջոկատների կազմավորման հիմադիրներից էր, սկզբնականում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատար, հետագայում՝ ՀՀ ՊՆ Արծիվ 24-ի հրամանատար, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Վիրավորվել էր 2 անգամ, պարգևատրվել էր պետական և կառավարական բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր