211652_close_icon
views-count5057 դիտում article-date 13:12 25-06-2022

Փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոմանն է զանգել, կանչել բոլորին, միջադեպ հրահրել ու անհետացել․ Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը մանրամասներ է հայտնում. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապարանում կրակոցներին նախորդել է միջադեպ, որը սկսվել է մեքենայով ազդանշան տալու պատճառով, միջադեպը սկսվել է երեք երևանաբնակ ապարանցու ու Կարպոյի միջև, ով ոստիկանության աշխատակից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում օրեր առաջ կրակոցների հետևանքով վիրավորում ստացախ և սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը, հայտնում է Tert.am-ը։

 

«Ամենասկզբից միջադեպը եղել է «Ինֆինիտի»–իի վարորդի հետ, որը նույն Կարպոն է։ Ապա միջադեպը շարունակվել է Ապարան-Քուչակ հատվածում։ Երևանից եկածներից մեկը 2 անգամ օդ է կրակել։ Իրեն ասել են, որ պահի զենքը ու գնան այնտեղից։ Հաջորդ օրը  գնացել են Էդգար Փարվանյանի  հորեղբոր տղայի՝ Ռոմանի մոտ, իբրև թե նրա միջոցով հարցեր պարզելու, Ռոմանն էլ սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանն է կանչել միջադեպի մասնակիցներին Նիգավան։ Ռոմանը ներկայացել է որպես Ապարանում հարց լուծող։ Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին։ Ռոմանին ոչ ոք չի ճանաչում որպես  Ապարանում որպես հարց լուծող, իր հարց լուծելը այսպիսի բաների է հանգեցրել, շատ դեպքեր են եղել, որոնք արյունալի չեն եղել և հրաշքով պրծել են։ Ռոմանը հավաքում է մի քանի հոգու, կռիվ հրահրում ու ինքը անհետանում է այդտեղից։ Ապարանում, եթե կա մեկը, որ կասի դա այդպես չէ, ես իրա աչքերի մեջ երկար կնայեմ։ Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ  Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»,- ասած սպանվածի եղբայրը։
 

Նա նշեց, որ իրենք վստահություն չունեն, որ դեպքի մասնակիցերի ցուցմունքները տեղ են հասնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր