211652_close_icon
views-count1482 դիտում article-date 23:48 24-06-2022

Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդը» վերածվել է խաղացողների գերեզմանոցի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը ակումբի սեփականատերերին կոչ է արել բարձրացնել թիմի գրավչությունը:
 
Նևիլը այդպես մեկնաբանել է այն լուրը, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը ընտրություն է կատարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բրենտֆորդի» միջև:
 
«Ահա թե ինչու է պետք է ժամանակավորապես դադարեցնել շահութաբաժնի վճարումները: Յուրաքանչյուր լումա պետք է վերադարձնել ակումբին այնքան ժամանակ, քանի դեռ այն գրավիչ չի դարձել:
 
Ակումբը վերածվել է ֆուտբոլիստների գերեզմանոցի: Եվ այն, որ սեփականատերերը փողերը հանում են վատ աշխատող բիզնեսից, ապշեցնում է», գրել է Նևիլը:
 
ESPN-ի տեղեկությունների, մոտ ժամանակներս «ՄՅՈւ»-ի բաժնետերերի միջև բաշխվելու է 11 մլն ֆունտ, և այդ գումարի մեծ մասը բաժին է հասնելու Գլեյզերների ընտանիքին:

Նմանատիպ նյութեր