211652_close_icon
views-count1119 դիտում article-date 22:06 24-06-2022

Աշխարհի առաջնություն. Հայ լողորդները դրական արդյունքներ գրանցեցին

Հայաստանի լողորդներից վերջինը  Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում  այսօր ջրուղի ելավ Վարսենիկ Մանուչարյանը:

Ազատ լողաոճում  նա 50 մետրն անցավ  27, 08 վայրկյանում  և սահմանեց ՀՀ նոր ռեկորդ: Այդ արդյունքով,  82 մարզուհիների պայքարում ,  երևանցին զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 44 –րդ հորիզոնականը:

Այսպիսով, Եվրոպայի ստուգատեսում  մեր պատվիրակներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կատարեցին չորս ջրամուտ և ցույց տվեցին մարզաձևի հայկական դպրոցի համար բավականին  լավ ՝ միջին ցուցանիշներ: Կարծում ենք,  պիտի գոհանալ արդյունքներով: Պետք է  նշել նաև մարզիչների աշխատանքը:

Հերթը  ջրացատկորդներին է:  Նրանց պայքարը կսկսվի  հունիսի 26 –ից: 10մ. աշտարակացատկի  մրցումներում  հանդես կգան  նաև մեր երկրի պատվիրակներ  Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա  Զաքարյանը:

Նմանատիպ նյութեր