29049 դիտում
11:01 24-06-2022
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ մտնելու համար պետք է շրջանցես 1000-ից ավելի փոսեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, թե ինչպես է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևում Կոտայքի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Այն, որ վերջին տարիներին հանրապետությունում հսկայական աշխատանքներ են կատարվել մարզում ճանապարհաշինարարական ոլորտում, անհերքելի է։ Սակայն, երբեմն լինում են դեպքեր, որ, չգիտես ինչու, սկսված լավ գործը կամ կիսատ է մնում կամ «քեֆները, երբ տալիս է», այդ ժամանակ ավարտին են հասցնում։
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչներից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց ուրախությունը կարճ տևեց, քանի որ, երբ Էջմիածին-Մարգարա ճանապարհից դեպի իրենց գյուղ տանող հատվածում սկսվեց փոսալցման աշխատանքներ, ուրախացան, որ վերջապես, գոնե այսպես իրենց գյուղ մտնող ճանապարհը կվերանորոգվի։
«Աշխատանքները սկսվեցին, բայց ավարտին չհասցվեց, ու չենք էլ իմանում, թե երբ կավարտվեն»,-ասում էին գյուղացիները և հույս հայտնում, որ հրապարակումը կօգնի գործն ավարտին հասցնելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+