211652_close_icon

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները անհանգստացած են. ամեն պահի սպասում են, որ հանկարծ գույժ չստանան, թե երեխա Է հայտնվել գյուղով անցնող, ճահճուտ հիշեցնող ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8164 դիտում article-date 10:46 23-05-2025
Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Գրիբոյեդով վարչական բնակավայրում ԽՍՀՄ փլուզումից հետո բնակիչները միշտ ապրում են անհանգիստ վիճակում: 
 
Պատճառը ոչ թե գյուղում խժդժություններն են, այլ գյուղացիների արդարացի անհանգստությւոնը, որ ամեն օր ահը սրտներին սպասում են, որ հանկարծ գյուղում երեխաները չհայտնվեն մի քանի փողոցներով անցնող ջրատարում, որն ավելի շատ ճահճուտ է հիշեցնում, իսկ հոտն էլ անտանելի է:
 
Երեկ՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
«Սովետական տաիներին գյուղում էդ խնդիրը չկար, հատուկ մասնագետներ կային, որ գալիս, մաքրում էին, ջուրն էլ, ճիշտն ասած, զուլալ էր, նույնիսկ ձկներ կային: ԽՍՀՄ փլուզումից հետո, որ ասում են, շունը տիրոջ չճանաչեց, լրիվ էդ վիճակն ա: 
 
Ոչ մի պատկան կառույց հանձն չի առնում դրա դեմն առնել: 
Եղեգները էնքան են աճել, որ շատ տեղերում ստեղծվել է ճահիճ ու դրա հոտը խեղդում է: 
 
Մի քանի փողոցներում անգամ չկան պատշպանիչ երկաթե արգելապատնեշներ: Ում ասես՝ դիմել ենք, նույնիսկ տարիներ առաջ ողբերգական դեպք է արձանագրվել գյուղում, երեխան անզգուշաբար ընկել էր ջրատարի մեջ ու ընկնելու վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա երեխայի մարմինը հայտնաբերվեց:
 
Հիմա խնդրում ենք Կառավարությանը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի մի բան անեն, էս խնդիրը լուծեն, տեղադրվեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ՝ հատուկ փարոսիկներով, որ գիշերային ժամերին, երբ ավտոմեքենաները անցնեն, դրա լույսը առկայծի, ու ամենակարևորներից մեկը նաև այն է, որպեսզի Կառավարությունը հանձնարարի Ջրային պետական կոմիտեին, քանի որ մեր տեղեկություններով՝ դա պետք է անեն նրանք և ջրառը: 

Հին, սովետական տարիներին տեղադրված փոքր տրամաչափի ու արդեն դարն ապրած, ջրահեռացման համար տեղադրված խողովակները փոխարինեն նորով: Նույնիսկ խնդրում ենք, որպեսզի ընդառաջեն ողջ գյուղին, հակառակ դեպքում մի օր էլ չգիտես ինչ կլինի, իսկ այս վերջերս ավելի շատ ենք անհանգստանում՝ հաշվի առնելով Մարմարիկի հայտնի դեպքը, ինչի հետևանքով մինչև այժմ 2-ամյա տղային որոնում են»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր