Արարատի մարզում «մահաբեր» անունն ստացած կամուրջը հիմնովին վերանորոգվել է, սակայն ճանապարհաշինարարները վերջում իրենց «փնթիությամբ» փայլել են. կամուրջ մուտք գործելիս պետք է «մարդաբոյ» փոսերը շրջանցես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Ամիսներ առաջ ՀՀ կառավարության Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից շահագործման ընդունվեց Արարատի մարզի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Դարբնիկ գյուղի կամուրջը, որը քաղաքացիների կողմից ստացել էր «մահաբեր» անունը։
Կամուրջը Արմավիրի մարզը կապում է Արարատի մարզի հետ։
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել այդ կամրջի անմխիթար, վտանգավոր, հետո արդեն ճանապարհաշինարարների կողմից կատարվող աշխատանքների մասին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կամուրջը գործում է, սակայն չգիտես ինչու՝ 2 կողմից կամուրջ հասնելու համար վարորդները դարձյալ փոսեր են շրջանցում, շատ դեպքերում էլ ավտոմեքենաները հայտնվում են փոսում, ինչից հետո վարորդներն իրենց ավտոմեքենաները տանում են ավտովերանորոգման կետեր։
Հետաքրքրի է՝ եթե ընդունվել է կամուրջը, մի՞թե պատասխանատուները չեն տեսել այդ թերությունը, որն իրենց արած լավ գործը զրոյացնում է, մինչդեռ Երևանում բազմաթիվ փոսապատ ճանապարհներ կան, ու պատասխանատուները երբ կատարում են փոսալցման աշխատանքներ, իսկ հետո առաջանում են թերություններ, Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ թերություններ են հայտաբերել և ճանապարհը չեն ընդունել։
Իսկ տվյալ դեպքում Արարատի մարզի այդ հատվածում օր առաջ պետք է կատարվեն գոնե փոսալցման աշխատանքներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, բազմաթիվ հեռախոսազանգեր էինք ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում, որ պատասխանատուները քար անտարբերության էին մատնել նաև Դարբնիկ գյուղից դեպի Հովտաշատի ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջի վերանորոգումը, մինչդեռ ամեն պահին կար բավականին լուրջ վտանգ, որ այն հնարավոր է փլուզվի։ Կամրջի վրա եղած մի քանի մետր երկարությամբ անցքն ասես ճանապարհ բացեր դեպի անկենդան աշխարհ ու մարդիկ կամրջի վրայով երթևեկելիս հիմնականում գիշերային ժամերին խաչակնքվում էին, որպեսզի չհայտնվեին այդ մեռյալ աշխարհում։
Ավելի ուշ SHAMSHYAN.com-ը նաև տեսանյութ էր հրապարակել, որ Դարբնիկի կամրջի շինաշխատանքները սկսվել և մեծ թափով առաջ են ընթանում։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։