26939 դիտում
14:19 19-01-2017
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում երեխաները դասի են նստում վերարկուներով ու գլխարկներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի Վաչե Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցում այս տարվա դասերը սկսվեցին 1 շաբաթ ուշացումով։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է եղել։ Արդեն մի քանի օր է, դպրոցում սկսվել են ուսումնական դասերը, սակայն անհրաժեշտ ջեռուցման նորման չի պահպանվում։ Թե՛ ուսուցիչները, թե՛ երեխաները դասի են նստում վերարկուներով ու գլխարկներով։
Ոչ միայն դասասենյակներում, այլ նաև միջանցքներում ու սանհանգույցներում ջեռուցման ապահովման լուրջ խնդիր կա։ Ծնողները, ուսուցիչներն ու երեխաներն իրենց միջոցներով են շատ դեպքերում դիզվառելիք բերում դպրոց, որպեսզի դասաժամերը չխաթարվեն։
ԽՍՀՄ տարիներին դպրոցն ունեցել է առանձին կաթսայատուն, սակայն մի քանի տարի է՝ կամ վառարաններով, կամ էլեկտրական սալիկներով են տաքացնում շենքը։
Արդարության դեմ չմեղանչելով՝ կարելի է նաև նշել, որ դպրոցը բարվոք վիճակում է, ու տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը, ինչպես նաև աշակերտներն աչքի լույսի պես են պահում դպրոցը, սակայն, եթե կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը կարճ ժամանակում կաթսայատան խնդիրը չլուծեն, ապա 200-ից ավելի սաներ ունեցող դպրոցը կհայտնվի քայքայման եզրին։
Տեղեկացանք նաև, որ ցածր դասարաններում սովորող երեխաները մյուս շաբաթվանից նոր հաճախելու են դպրոց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29046 դիտում
11:01 24-06-2022
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ մտնելու համար պետք է շրջանցես 1000-ից ավելի փոսեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ