211652_close_icon
views-count854480 դիտում article-date 17:43 22-06-2022

Պարզվել է՝ «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հայտնած տեղեկությունը հավաստի է. «Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է կախվել

Օրեր առաջ  հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված  «Հանրային ձայն»-ի ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:

Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռը ու պարզել, որ Տ. Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն:

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Հովհաննիսյանը ավելի շատ հայտնի է  «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 23-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության, հետաքննության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին բերման էին ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Տիգրան Հովհաննիսյանին:
 
Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչը հայտնել էր, որ նույն օրը, յութուբյան էջում նկատել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի պաշտոնական անվանումով բացված էջում «Հանրային ձայն» «Հրատապ առևանգում Վահե Ղազարյան, Պռոշյանցի Մուլտո» վերտառությամբ տեսանյութը, որտեղ Վ. Ղուկասյանը հայտնում էր, որ Պռոշյանցի Մուլտո մականվամբ ինչ-որ մեկն՝ իր թայֆայով, առևանգել է մի քաղաքացու, ում նկատմամբ բռնություն են գործադրել, մասնավորապես՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, տվել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել ու հրապարակել է Tik-Tok սոցիալական կայքում:
 
Պարզվել էր, որ այդ ամենը Վ. Ղուկասյանը տեղադրել է նաև իր Տելեգրամյան ալիքում:
 
Տեսագրությունից երևում էր, որ Տ. Հովհաննիսյանն իր տանը ծեծի է ենթարկում մի երիտասարդ տղայի, որն էլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից նկարահանվել է:
 
Արարատի մարզի ոստիկանները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ծեծի ենթարկված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա տղա է: Նախաքննության շահերից ելնելով, ծեծվածի ինքնությունը չենք հրապարակում:
 
Արարատի մարզի ոստիկաններն այնուհետև օպերատիվ տվյալներով պարզում են, թե որտեղ է գտնվում Պռոշյանցի Մուլտոն և նրան տաք հետքերով հայտնաբերում և բերման են ենթարկում ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժին:
 
Փաստի առթիվ նախաքննությունը քննչական բաժնում շարունակվում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր