1188 դիտում
10:27 21-06-2022
Ակնհայտ ճշմարտությունների հետևում օրինաչափություններ կան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 688 761 քաղաքացի իր ձայնը տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ապահովելով այդ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնությունն Ազգային ժողովում: Դա գործնականում նշանակում է, որ ցանկացած պետական որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել միանձնյա (ՔՊ-ական պատգամավորները նրա կամքն իրագործելու հնազանդ գործիքներ են)՝ հաշվի չառնելով մնացած քաղաքացիների կամքը:
Իհարկե, այդ 688 հազար ընտրողը Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը չեն կազմում. կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ձայն են տվել ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը կամ այլ կուսակցություններին, կան հարյուր հազարավորներ, որոնք ընտրություններին չեն մասնակցել: Եթե ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից՝ 2 591 316-ից հանենք քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 281 997-ը, ապա մենք կստանանք 1 309 319 «բացակայողներ»:
Այդ բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել քաղաքական վերլուծությունների ժամանակ, բայց զուտ ձեւականորեն, իշխանությունը ձեւավորելու տեսանկյունից, դա նշանակություն չունի: Ժամանակակից աշխարհում դրա հիմնական ձեւը ընտրություններն են, եւ եթե ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, ուրեմն իշխանությունը Հայաստանում վաստակել է միահեծան «թագավորելու» իրավունքը, իսկ քաղաքացիներն, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել, գնացել են ընտրական տեղամասեր, թե բոյկոտել են կամ պարզապես չեն գնացել, բոլորը «վաստակել են» հենց այդպիսի իշխանություն:
Իհարկե, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ասում են, որ մեկ տարում հասարակական տրամադրությունները փոխվել են, եւ եթե հիմա լինեն ընտրություններ, ապա ՔՊ-ն չի հաղթի: Բայց նախ՝ չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար ամեն տարի ընտրություններ անցկացնել: Երկրորդ՝ եթե իմ կարծիքը հարգարժան ընդդիմադիրներին հետաքրքրեր, ապա ես խորհուրդ չէի տա հիմա նման փորձ անել՝ նկատի ունենալով վերջին մեկուկես ամսվա փողոցային բողոքի արդյունքները:
Երբ ընտրություններն արդար են անցնում (այն էլ երկու անգամ անընդմեջ), ապա ի թիվս այլ դրական հետեւանքների, ավելի հեշտ է ուսումնասիրել հասարակությունը եւ բացահայտել օրինաչափությունները: Մենք կարող ենք քիչ թե շատ ճշգրիտ դատողություններ անել մեր քաղաքացիների գրագիտության մակարդակի, նրանց քաղաքացիության զգացմունքների որակի մասին:
Գլխավոր հարցն է, իհարկե, թե ինչու են մարդիկ քվեարկել պատերազմում պարտված եւ 4000 զոհ տված իշխանության օգտին: Անմիջական պատասխանները պարզ են. 1/ մարդիկ հավատում են պաշտոնական քարոզչությանը, ըստ որի, Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, եւ ամեն ինչում մեղավոր են «նախկինները», 2/ բուն Արցախի խնդիրն իրենց ավելի քիչ է հետաքրքրում, քան «նախկիններից» վրեժ լուծելու եւ նրանց իշխանության չթողնելու ձգտումը:
Բայց այդ ակնհայտ ճշմարտությունների հետեւում ավելի լուրջ, ավելի խորը օրինաչափություններ կան, որոնք դեռ երկար պետք է ուսումնասիրել»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2739 դիտում
20:43 24-10-2021
Պատմության մեջ չկան անհայտներ, կան օրինաչափություններ ու հստակ ուղերձներ. Կարին Տոնոյան
1209 դիտում
08:02 02-12-2014
Մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է. Առավոտ. խմբագրական
1600 դիտում
10:48 12-03-2020
20 օր՝ «նախընտրական» ռեժիմով․ իշխանության թիմն ակնհայտ առավելություններ ունի․ «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը