211652_close_icon
views-count59516 դիտում article-date 20:44 20-06-2022

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողի մահվան մեջ մեղքի բաժինն ունեն նաև պատկան մարմինները. զինծառայողի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները. կինն ու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ  Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարազային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի  որոշմամբ ավտոմեքենան, որը տրակտորով դարձի բերվեց և փրկարարների օգնությամբ հանվեց երթևեկելի գոտի, տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե  արգելապատնեշները ու եթե պատկան մարմինները բարեհաճեին այդ հատվածում տեղադրել պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, ապա ավտոմեքենան կբախվեր դրանց ու չէր հայտնվի ջրատարում, մինչդեռ ողբերգական այս ավտովթարի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն պատկան մարմինները ու գոնե այս վթարից հետո դուրս գան կաբինետների իրենց տաքուկ բազկաթոռներից և հրատապ կարգով լուծեն արգելապատնեշների հարցը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր