211652_close_icon
views-count35924 դիտում article-date 15:30 02-12-2016

Վրաերթ-ավտովթար Երևանում. բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են. «Մեղքի իրենց բաժինն ունեն պատկան մարմինները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Լևոն Բադալյանը իր վարած Samand մակնիշի 35 CF 514 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Samand-ով բախվել 51-ամյա Սամվել Միքայելյանի վարած Opel Astra մակնիշի 76 MM 777 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր և հիմնական պատճառը լուսակիրների հնացած լինելն է. «Երկար տարիներ է, դիմում ենք ՀՀ ոստիկանություն, որպեսզի նոր, ժամանակակից լուսակիրներ տեղադրեն, ինչի շնորհիվ, վստահ ենք, վթարներն ու վրաերթերը կպակասեն, բայց ոչ մի արդյունք։ Ամեն անգամ, երբ սվետաֆորների վատ լինելու պատճառով դեպքեր են լինում, ժամանում են, խոստանում, որ կկարգավորվի, ու բավարարվելով այդքանով՝ հեռանում են»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր