211652_close_icon
views-count35508 դիտում article-date 11:52 20-06-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 41-ամյա Սողոմոն Ղազարյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Անահիտ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր