211652_close_icon
views-count38363 դիտում article-date 10:00 19-06-2022

44-ամյա տղամարդու հարազատները պնդում են, որ նա ինքնասպան չի եղել, այլ դաժան ծեծի են ենթարկել ու կախել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Եղբայրս աշխատում էր անասնագումում: Գյուղում մի օր առաջ ձի էին գողացել և բարդել եղբորս վրա: Գիշերը ժամը 4-ի հատվածում մորթել էին ձին և միսը տարել: Մեղադրել են եղբորս, որ նա է մենակ ձին մորթել և վաճառել:
 
Այնուհետև այն ֆերմայի տերը, որտեղից այդ ձին գողացել են, ում անունը Արսեն Դավթյանը է, Արևշատին ստիպողաբար տարել է ոստիկանություն և ստիպել հանցագործությունը իր վրա վերցնի: Այնուհետև գիշերը ժամը 12-ին բերել է տուն:
 
Ապրիլի 19-ի առավոտյան ժամը 4-ին, եղբայրս աշխատակցի հետ գնացել է ֆերմա, գործ են արել, հետո ասել է, որ ծխախոտը թողել է տանը և գնացել է բերելու: Այդպես գնացել է և այլևս հետ չի եկել: Ես մահվան մասին իմացել է 06:50-ին: Այնուհետև այդտեղ եկավ գյուղապետը, զանգեց ոստիկանություն և եղբորս դիակը տեղափոխեցին:
 
Հաջորդ օրը գնացինք, որ դիակը դիահերձարանից բերենք տուն, տեսա, որ մարմնի տարբեր մասերում կապտուկներ կան և պահանջեցի քննիչը և դատաբժիշկը նորից զննեն մարմինը: Այդ ժամանակ իրենց տված փաստաթուղթը փոխեցին, հայտնեցին նաև որ բաճկոնի գրպանից երկտող են գտել, որի վրա գրված է եղել, «Գրասի Արսենն է ստիպել»: Այստեղ մի բան չեմ հասկանում, եթե ես չպնդեի, որ նորից զննեն մարմինը, այդ վնասվածքների մասին լռելու էին, կամ եղբորս հագին դիահերձարան տանելուց բաճկոն չի եղել, այդ ինչպե՞ս բաճկոնի գրպանից գտան երկտողը:
 
Արթուրը խնդրանքով դիմեց ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագհին, որ եղբոր գործը նախաքննությունը նոր թափ ստանա, միչև վերջ բացահայտեն իրականում ի՞նչ հանգամանքներում է մահացել նա, կախվել է, թե որոշ մարդիկ ծեծի են ենթարկել ու կախել:
 
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև ոստիկանության և քննչական կոմիտեի պարզաբանումը:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր