«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո մահացած 33-ամյա տղամարդու հարազատները պնդում են, որ մահվան մեղավորները բժիշկներն են եղել ու պահանջում են արդար քննություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա օգոստոսի 24-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելուց և «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացած Նարեկ Մկրտչյանի հարազատները չեն կարողանում համակերպվել կորստյան ծանր վշտի հետ և պնդում են, որ գնալու են միչև վերջ ու մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում Նարեկի քույրը՝ Նարինեն, ասաց․
«2025 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ իմ եղբայրը՝ Նարեկ Մկրտչյանը ու մահվան պատճառը հաստատվել է որպես սեպտիկ շոկ, որն առաջացել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալ և անտարբեր վերաբերմունքի հետևանքով։ Օգոստոսի 22-ին եղբայրս դիմել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թիվ 1 Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Արամ Հակոբյանին, գանգատվելով հետանցքի շրջանի ուժեղ ցավերից, մարմնի ջերմության բարձրացումից և կղազատման խանգարումներից։ Ընդհանուր վիճակը բժշկի կողմից գնահատվել էր հարաբերականորեն բավարար՝ նշումով «պարապրոկտիտ ներքին բացվածքով»։ Նույն օրը անհապաղ կատարվել է վիրահատություն ողնուղեղային ցավազրկմամբ և 38.6° ջերմությամբ։ Վիրաբույժ Արամ Հակոբյանը վիրահատությունից առաջ նշեց, որ շտապ անենք վիրահատությունը, քանի որ ժամը 17։00-ից հիվանդանոցում մարդ չի մնա։ Վիրահատությունից առաջ իրականացվել էր ուլտրաձայնային հետազոտություն և արյան ընդհանուր անալիզ, որի արդյունքում առկա էին մեծ շեղումներ։ Վիրահատությունը տևել է 45 րոպե, որից անմիջապես հետո եղբայրս տեղափոխվել է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններով վճարովի հիվանդասենյակ։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:30-ին, կատարվել է առաջին վիրակապությունը։ Վիրակապի ընթացքում, ըստ բժիշկ Հակոբյանի, վերքերը եղել են մաքուր, թարախային բնույթի արտազատություն չի դիտվել․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարները ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։