31441 դիտում
17:28 27-07-2017
«Կա՛մ սպանել են և նոր կախել, կա՛մ կախել են, որ սպանեն». զինվորի հարազատները պատմել են վերջին դեպքերի մասին. armlur.am
2017 թ. հուլիսի 23-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է [url=http://armlur.am/716823/]armlur.am[/url]-ը։
ՀՀ քննչական կոմիտեի տարածված տեղեկատվության համաձայն՝ չորրորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ հաստատեց զինծառայողի հարազատների հետ՝ զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով:
Ըստ հարազատի հայտնած տեղեկատվության՝ Վարդան Մելքոնյանը ծառայում էր «Նուբարաշեն» զորամասում արդեն 1 տարի եւ 2 ամիս եւ ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել, բավականին հանգիստ բնավորություն է ունեցել: Այդ ժամանակահատվածում արձակուրդի նպատակով տուն է եկել 3 անգամ եւ այդ ընթացքում եւս որեւէ դժգոհություն հարազատները չեն նկատել: Ըստ հարազատի՝ Վարդանը ամեն երեկո հեռախոսով զրուցել է մոր հետ: Դեպքի նախորդ օրը՝ 2017թ-ի հուլիսի 22-ին, մեկ օրով արձակուրդ է ստացել և ընկերների հետ գնացել է Երևան զբոսնելու:
Այդ օրը եւս սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի: Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո տղան հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ շոգ է՝ չի կարողանում։ Մինչև 00։40 սահմաններում խոսել է մոր և քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։ Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին և 20000 դրամ խնդրել, ընկերոջ այն հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։
Ընկերն ասել է, որ այդ պահին իր մոտ չկա գումար, բայց երբ ինքը գա Վանաձոր՝ անհրաժեշտ գումարը կտա։ Քիչ հետո ընկերը հետ է զանգահարել՝ պարզելու նրա Վանաձոր գալու նպատակի մասին, սակայն չի կարողացել կապվել նրա հետ։ Առավոտյան զորամասի հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ գտնվող ծառից՝ իր գոտիով կախված վիճակում։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armlur.am/716823/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
38753 դիտում
10:00 19-06-2022
44-ամյա տղամարդու հարազատները պնդում են, որ նա ինքնասպան չի եղել, այլ դաժան ծեծի են ենթարկել ու կախել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17226 դիտում
22:36 28-09-2016
Ինքնասպան լինելուց առաջ Հիտլերը հրամայում է, որ ցիանիդի դեղահաբով սպանեն իր շանը
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին